Ադրբեջանի ֆինանսների նախարար. «Ադրբեջանը տնտեսական անկման է գնում»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 14, 2010 10:23
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն անուղղակի ճանապարհով խոստովանել է, որ եկող տարվանից Ադրբեջանի տնտեսության մեջ անկումային ժամանակաշրջան է սկսվելու: Նրա հայտարարություններից պարզ է դառնում, որ Հարկերի նախարարության կողմից պետական բյուջե կանխատեսված փոխանցումների ծավալը` 2010 թ-ի համեմատ 1,1 տոկոս նվազելու պատճառով, նախատեսվում է 4.420 մլրդ մանաթ: Նվազման 38 տոկոսը նավթային հատվածի բաժինն է, մնացած 62 տոկոսը՝ ոչ նավթային հատվածինը:
Բյուջե մուտքերի նվազման ֆոնին նրա բաց մասը լցվում է Նավթի հիմնադրամից կատարվող տրանսֆերտների հաշվին: Այսպիսով, Ադրբեջանն ամբողջապես ընկել է նավթից կախված վիճակի մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Բիզիմ յոլ»-ը` նշելով, որ եկող տարվա համար Ադրբեջանի տնտեսական զարգացման հետ կապված՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն էլ են հոռետես: Միջազգային կազմակերպության հաշվարկներով, 2010 թ-ին Ադրբեջանում ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 4,3 տոկոս: Դա համապատասխանում է ԱՊՀ երկրներում եղած միջին ցուցանիշին: Սակայն, եկող տարի աճի տեմպը 1,8 տոկոս կընկնի, իսկ դա ԱՊՀ երկրների գծով միջին ցուցանիշից 2,5 անգամ ցածր է:
ԱՄՀ կանխատեսումներով, Ադրբեջանի տնտեսությունը 2009 թ-ից նվազ կզարգանա: Տնտեսագետ-փորձագետ Աքիֆ Նասիրլին գտնում է, որ Ադրբեջանի տնտեսական անկումը պայմանավորված է «Դարի պայմանագրի» հիման վրա նավթային եկամուտների բաժանման մեխանիզմի հետ: «Ադրբեջանի կառավարության բաժինը մեծանալու հետ, արտասահմանյան նավթային ընկերությունների եկամուտները նվազում են: Նրանց եկամուտների նվազումն էլ ազդում է բյուջե կատարվող մուտքերի վրա: Բացի այդ, եկող տարվանից սկսած, կանխատեսված նավթային արտադրանքը նվազման է գնալու:
Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ինչպես խոստովանում է նաեւ ֆինանսների նախարարը, Ադրբեջանում գրեթե բացակայում է ոչ նավթային հատվածը եւ պետական բյուջեն ամբողջությամբ ձեւավորվում է նավթային եկամուտների հաշվին», -ասել է նա: Փորձագետը եզրահանգել է, որ Ադրբեջանի տնտեսության հիմքը նավթի գործոնը կազմելու պատճառով, այլեւս տրվել է տնտեսական անկման ժամանակաշրջանի մեկնարկը: «Մենք արդեն անցել ենք նավթային բումի սահմանը: Մենք այդպես էլ չկարողացանք օգտվել մինչ այժմ մեր ձեռքում հայտնված առիթից: Մեծ եկամուտները դրվեցին ներդրումների մեջ: Կոռուպցիայի աղբյուր դարձած մեծ ներդրումների տնտեսական նշանակությունը շատ քիչ է: Այն, որ Ադրբեջանը չի կարողացել զարգացնել իր ոչ նավթային հատվածը, ցայտուն կերպով երեւում է 2011 թ-ի բյուջեում», -եզրակացրել է փորձագետ Ա.Նասիրլին:






Facebook
Tweet This
Email This Post
