Երեւանում անցկացվել է միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2010 19:15

Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ ԱՄՆ պետդեպարտամենտի միջուկային մաքսանենգության կանխարգելման ծրագրի (PNSP) ղեկավարության, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ կազմակերպմամբ ս.թ. հոկտեմբերի 12-13-ը Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել միջուկային մաքսանենգության դեպքերի արձագանքման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատաժողով:

Աշխատաժողովի ընթացքում հայկական եւ ամերիկյան համապատասխան գերատեսչությունների կողմից նախապես մշակված եւ համաձայնեցված միջուկային մաքսանենգության կոնկրետ սցենարներով ներկայացվել է ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցության միջոցով Հայաստանում ռադիոակտիվ կամ միջուկային մաքսանենգության դեպքերին արձագանքելու ընթացակարգը:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply