Օդում մահացել է Gatar Airways օդային ընկերության ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2010 17:31

Qatar Airways օդային ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում այն իրողությունից հետո, երբ անձնակազմի հրամանատարը  մահացել է օդում: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: Ինքնաթիռը  իրականացնում էր Մանիլա- Դոհա չվերթը:  Օդաչուի մահվան պատճառը հայտնի չէ: Նշենք, որ նույնօրինակ միջադեպ տեղի ունեցավ 2009 թվականի ապրիլին: Այդ ժամանակ ուղևորն է ինքնաթիռը ցամաք իջեցրել: Անցյալ տարվա հունիսին մահացավ Boeing 777-ի օդաչուն.  նրա սիրտն էր  կանգ առել:Ուղևորներին ողբերգական միջադեպի մասին չէին տեղեկացրել, որպեսզի խուճապ  չլիներ: 2010 թվականին հունիսին ստյուարդուհին ստիպված փոխարինել է երկրորդ օդաչուին, ով անսպասելիորեն շատ վատ է զգացել:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply