Պայթյուն իսլամական գվարդիայի հենակայանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 13, 2010 16:14
Իրանի հարավ- արևմուտքումիսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հենակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Իրանական աղբյուրների համաձայն`զոհվել է 12 մարդ, նվազագույնս`20 մարդ է վիրավորվել: Իրանական մամուլը հաստատում է, որ պայթյունը տեղի է ունեցել մարտական զենքերի և հրետանու պահեստում անզգուշության հետևանքով: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Իրանի արևմուտքում գտնվող քրդական քաղաքում ևս զինվորական շքերթի ժամանակ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ է զոհվել: Վերջերս Իրանի կառավարության և ազգությամբ քուրդ բնակչության միջև հարաբերությունները խիստ սրվել են : Իրանի արևմտյան շրջանները, որոնք բնակեցված են քրդերով, հաճախ են դառնում ահաբեկչությունների,դիվերսիաների և նենգադուլների վայր:






Facebook
Tweet This
Email This Post
