Հակասություններ նոր հայտնաբերված մոլորակի մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 13, 2010 15:41
Աստղագետները կասկած են հայտնել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս առաջին պոտենցիալ բնակեցված մոլորակի` Gliese 581g-ի գոյության առնչությամբ: Եվրոպական հարավային` Լա Սիլյա աստղադիտարանի հեռադիտակից դիտարկումները չեն հաստատում այդ մոլորակի գոյությունը, որի հայտնաբերման մասին շտապեցին հրապարակել սեպտեմբերին:
Gliese 581g մոլորակը`արեգակի մեկ երրորդ զանգվածով, պտտվում է Կարմիր թզուկ աստղի շուրջ,գտնվում է Երկիր մոլորակից 20 լուսնային տարի հեռավորության վրա` Կշեռքի համաստեղությունում: Նոր մոլորակի զանգվածը 3,1 անգամ մեծ է Երկիր մոլորակի զանգավածից, իսկ ուղեծրի շառավիղը կազմում է 0,146 աստղագիտական միավոր: Գիտնականների գնահատմամբ` այս մոլորակի ջերմաստիճանը կազմում է 228 կելվին`45 աստիճան զրոյից ցածր, ինչը, նրանց կարծիքով, վկայում է, որ այդ մոլորակը գտնվում է «կյանքի գոտու» կենտրոնում:
Ուշագրավ է, որ այս շաբաթ ավստրալացի գիտնական Ռագբեր Բհաթալը հաստատել է , որ Gliese 581g-ի շրջանում նկատել է տարօրինակ ազդանշաններ,որոնք լազեր են հիշեցնում: Նրա խոսքով` Gliese 581g-ի կողմից առաջին ազդանշանները նկատվել են 2008 թվականի դեկտեմբերին` այսինքն 2 տարի անց, երբ գիտնականները հայտարարեցին այդ մոլորակի հայտնաբերման մասին: Սակայն աստղագետ Ֆրենկ Դեյքը այս մոլորակի մասին տվյալները կասկածելի է համարում:






Facebook
Tweet This
Email This Post
