Լույս ընծայվեց ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի հուշագրությունների առաջին գիրքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2010 15:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը գրել է հուշագրությունների` իր առաջին գիրքը, որում ակնարկ անգամ չկա Սադամ Հուսեյնի մասին:«Անսովոր սովորական մարդիկ.ընտանիքի հուշագրություն» վերնագրի ներքո գիրքը վաճառասեղանին  է հայտնվել հոկտեմբերի 14-ին: Ռայսը ծնվել է 1954 թվականին Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում. հարավային արդյունաբերական քաղաք, որը 50-60-ական թվականներին ` աֆրոամերիկյան բնակչության իրավունքների համար պայքարի կենտրոն էր:Ռայսը պատմում է Բիրմինգհեմում իրենց ընտանիքի պատմության մասին. Քաղաք, ուր սևամորթները և սպիտակամորթները ապրում էին զուգահեռ աշխարհներում, որոնք բախվում էին միմյանց հասարակական վայրերում: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը հիշում է, թե ինչպես է տպավորվել Ջոն Քենեդիի սպանությունից: Նա պատմում է նաև , թե ինչպես է 3 տարեկանից սկսեց դաշնամուր նվագել սովորել, և որքան մեծ էր իր ծնողների վաստակը այս հարցում: Նրանց ընտանիքը 1967 թվականին  Բիրմինգհեմից տեղափոխվել է Դենվեր: Հուշագրությունների առաջին գիրքը վերաբերում է  իր կյանքի`մինչև 2000 թվականը ընկած ժամանակահատվածին, երբ ինքը նշանակվեց Ջորջ Բուշի վարչակազմում ազգային- անվտանգության հարցերով` խորհրդականի պաշտոնում: 8 տարի աշխատելով Բուշի վարչակազմում` Ռայսը դարձավ աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը: Հուշագրությունների երկրորդ գիրքը լույս կընծայվի 2011 թվականին: 2009 թվականին հայտնի է դարձել, որ Ռայսը պայմանագիր է կնքել հուշագրությունների հրատարակչության հետ և ծանուցվել է , որ այն բաղկացած կլինի 3 գրքերից: Հաջորդ գիրքը լույս կընծայվի 2011 թվականին

Դիտվել է 1868 անգամ:
Print Friendly

Leave a Reply