Արցախում շատացել են բլոգերները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 13, 2010 14:38

Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը

Ստեփանակերտի կենտրոնում` Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Մշակույթի պալատում, որտեղ այսօր մեկնարկել է 5-րդ համահայկական համաժողովը, մայիսի սկզբներից գործում է  Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը:

Կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարության հայտարարած դրամաշնորհով: Կենտրոնը կահավորված է 10 նոութբուքով, որն ապահովված է շուրջօրյա ինտերնետ կապով:

Համաժողովի ընթացքում կենտրոնը լրագրողների տրամադրության տակ էր, որտեղից նրանք օպերատիվ ձևով տեղեկատվություն էին հաղորդում համաժողովի ընթացքի մասին:

ՀԿ ղեկավար Վլադիմիր Գրիգորյանն «Անկախին» ասաց, որ կենտրոնի նպատակն է ներկայացնել Արցախը արցախցիների աչքերով. «որպեսզի դրսից մարդիկ կարողանան պատկերացում կազմել Արցախի մասին»: Ընդամենը 10 օր առաջ հկ-ն գործարկել է կայքը, որի շնորհանդեսը պետք է լիներ համաժողովի շրջանակներում, սակայն  թուրքերը կոտրել են կայքը: Այն կգործի մոտ մեկ շաբաթից:

Գրիգորյանն ասում է, որ կենտրոնի բացումը նպաստել է համացանցում տեղեկատվական անվտանգությունն  ապահովելու խնդիրներին նկատմամբ վերաբերմունքը: Նրանք ակտիվ համագործակցում են հայաստանյան  բլոգերներ, տեղեկատվական պատերազմների գծով փորձագետներ` Սամվել Մարտիրոսյանի, Տիգրան Քոչարյանի, Կարեն Վրթանեսյանի, Արթուր Ավթանդիլյանի և այլոց հետ:

«Նախկինում մեր մոտ կար 4-5 բլոգեր, հիմա  արդեն մոտ 50 բլոգեր կա,- ասում է Գրիգորյանը,- մենք տեղեկատվական դաշտում փոփոխություն ենք նկատում: Առաջ գերակշռում էին հիմնականում  թուրքերը, հիմա արդեն բալանսը փոխվել է»: Ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ հայաստանյան բլոգերների օգնությամբ Ստեփանակերտում  ֆորում էր կազմակերպվել սոցիալական ցանցերն ու տեղեկատվության անվտանգությունը թեմայով: Գրիգորյանի խոսքով` սա արդեն երկրորդ այդպիսի ֆորումն է, իսկ  բլոգերների հետ շփումներն ու փորձի փոխանակումը պարբերական բնույթի է:

Արցախյան բլոգերները գործում են «Լայվ ժուռնալում», Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական կայքերում: «Դրանք համացանցում այսօր ամենահայտնի ցանցերն են,- ասաց Գրիգորյանը,- և մեր բլոգերները ևս ակտիվ աշխատում են այս տիրույթներում»:

Արցախում ինտերնետ հասանելիությունը շատ ցածր է, քանի որ այն  շատ թանկ է: Այստեղ ինտերնետ մատակարարում են երկու պրովայդերներ: «Ղարաբաղ տելեկոմը» ինտերնետի վայրկյանում մեկ մեգաբիթը տրամադրում է 350 հազար դրամով: Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնն օգտվում է «Արմինկո» պրովայդերից, որը վաճառում է վայրկյանում 512 կիլոբիթ արագությամբինտերնետ` 84 հազար դրամով:

Արցախում ինտերնետը մեծ մասամբ հասանելի է Ստեփանակերտում և շրջկենտրոններում, ինչպես նաև խոշոր գյուղերում:

Դիտվել է 1851 անգամ:
Print Friendly

Leave a Reply