Մայքլ Դուգլասը ծանր վիճակում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 13, 2010 14:11
Նշանավոր դերասան Մայքլ Դուգլասը տառապում է կոկորդի քաղցկեղով և ծանր վիճակում է: Այդ մասին հայտարարել է Սթիվեն Սթոունը, ով վերջերս նկարահանեց « «Ուոլ սթրիթ. գումարները երբեք չեն քնում» վարձույթային կինոնկարը: Դուգլասը այս կինոնկարում խաղաց գլխավոր դերում: Սթոունը դերասանի առողջական վիճակը վտանգավոր համարեց: Դուգլասը նրան պետք է ուղեկցեր Եվրոպա ուղևորության ընթացքում. Եվրոպան վարձակալել է այս կինոնկարը: Դուգլասի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է այս տարի` օգոստոսին, երբ այն զարգացման ամենավտանգավոր` չորրորդ փուլում էր :65-ամյա դերասանի խոսքով`նրա կոկորդը խիստ ցավել է դեռևս տարեսկզբին, սակայն բժիշկները այդ ժամանակ չեն կարողացել ճիշտ ախտորոշել: Միայն մեկ ու կես տարի առաջ` լաբորատոր հատուկ հետազոտություններից հետո, կարողացան ախտորոշել: Հարցազրույցներից մեկի ժամանակ Դուգլասը խոստովանել է, որ չարաշահել է ծխախոտը և ալկոհոլը, որոնք ռիսկային գործոն են այս հիվանդության զարգացման համար: Նա ամուսնացել է բրիտանացի կինոդերասանուհի Քեթրին Զիտա Ջոնսի հետ և լեգենդար կինոդերասան`կրկնակի օսկարակիր Քիրք Դուգլասի որդին է:






Facebook
Tweet This
Email This Post
