Համաշխարհային և բրիտանական քաղաքականության կենդանի լեգենդը նշում է իր 85- ամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2010 13:37

XX դարի Համաշխարհային և բրիտանական  քաղաքականության  կենդանի լեգենդ Մարգարետ Թետչերը նշում է իր 85-ամյակը:  Մեծ Բրիտանիայի պատմության մեջ կին վարչապետը վաղուց ստացել է «երկաթե տիկին» մականունը: Այս մականունը հազիվ թե ազդեց նրա գործունեության ցուցանիշերի վրա, քանի որ այս նշանակային քազաքական գործիչը հավատարիմ մնաց իր սկզբունքներին կյանքի բոլոր փուլերում և հասավ հաջողության:«Թետչերիզմը», ինչպես «ռեյգանոմիկա» հասկացությունը, Մեծ Բրիտանիայի հասարակության մեջ դարձավ կնիք:«Թետչերիզմ» հասկացությունը հիմնվում է դասական ազատական արժեքների վրա, ինչն իր մեջ ներառում է ազատ շուկայի գործունեություն, ֆինանսական դիսցիպլինների ապահովում, քաղաքային ծախսերի կոշտ հսկողություն, հարկային ծանրաբեռնվածության թեթևացում, սեփակաշնորհման անցկացում`երկրի կյանքում պետական բաղադրյալի առավելագույն կրճատման նպատակով: Այսինքն` թետչերիզմի հիմքում յուրաքանչյուր անհատականության հնարավորությունների իրացումն է`ազատության անխախտելի սկզբունքով: Թետչերը փաստացիորեն երիցս հաղթեց համընդհանուր ընտրություններում`1979, 1983 և1987 թվականներին և կառավարել է երկիրը 1979 թվականի մայիսի 4-ից մինչև 1990 թվականը, այսինքն`11 ու կես  տարի: Բացի Լիվերպուլի գրաֆ Ռոբերտ Ջենկինսոնից, ով Դաունինգ սթրիթը զբաղեցրեց 1812-1827 թվականներին,ոչ ոք այդքան երկար չի կառավարել Մեծ Բրիտանիայում: Գաղութատիրության քայքայումից հետո ծագած` տնտեսական ճգնաժամը կարողացան  հաղթահարել  Թետչերի քաղաքականության և նրա սկզբունքների շնորհիվ: Նա ապահովեց Միացյալ Թագավորության կրկնակի  բարգավաճումը, առավելագույնս ամրակայեց անգլոսաքսոնյան գերտերության դիրքերը համաշխարհային քաղաքականության չափումներում, երբ հակադրվեց եվրասերտաճման բրիտանական գործընթացին: Նրա սկզբունքներին հետևեցին Թոնի Բլերը, Գորդոն Բրաունը և Դևիդ Քեմերոնը: Ըստ որում` եվրագոտուն մինչ օրս Միացյալ Թագավորությունը չի միացել:Բարոնեսսայի կյանքի ընթացքում քննարկվել է հարցը, թե Ուինսթոն Չերչիլի նման նրան պետական մակարդակով կհուղարկավորեն: Ինքը` Թետչերը չի երկյուղել և այդ թեման 2008 թվականին քննարկել է Ելիզավետտա  Երկրորդ թագուհու հետ և ցանկություն է հայտնել հուղարկավորվել Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply