Ադրբեջանական-թուրքական «բախումից» հետո

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2010 13:20

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ այդ երկրի ազգային հավաքականը  Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում (A խումբ) հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայցուցիչներին: Թուրքական մամուլում հրապարակումներ կան, որոնցում այդ երկրի  խորհրդարանին խնդրվում է քննարկել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և ազգային թիմի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի միջև կնքած պայմանագիրը և այն չեղյալ հայտարարել: Թուրքիայի հավաքականն այս ստուգատեսում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Սակայն 63-ամյա հոլանդացի մարզիչը թևաթափ չէ և մտադիր է շարունակել աշխատանքը: Ի դեպ, Ադրբեջանի հավաքականը կրած երկու պարտությունից հետո այս մրցաշարում առաջին անգամ է հաջողության հասել:

Դիտվել է 1777 անգամ:
Print Friendly

Leave a Reply