Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է Գլենդեյլի «Նարեկ» հայկական դպրոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2010 12:33

Հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հյուրընկալվել էր Գլենդեյլի «Նարեկ» հայկական շաբաթօրյա դպրոցի սաներին: Նպատակը` ամերիկյան միջավայրում ապրող եւ օտար կրթություն ստացող, նաեւ` հայկական արմատներից չհեռացող հայ երեխաների հետ զրույցն էր անմիջական, անկաշկանդ մթնոլորտում:

Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանին եւ երկրից դուրս ՀՀն ներկայացնող կառույցների գործառույթներին:

ՀՀ գլխավոր հյուպատոսի այցելության հաջորդ նպատակը հայերեն դասագրքերի մասին ուսուցիչների եւ աշակերտների կարծիքը լսելն էր:

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից հատկացված հայերեն դասագրքերի մի մեծ խմբաքանակ ՀՀ Գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղափոխվել էր Լոս Անջելես եւ անվճար տրամադրվել աշակերտներին

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply