ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Բաքվում կքննարկի Ղարաբաղյան հարցը, իսկ վաղը նախագահ Սարգսյանը կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2009 14:59

Մարկ Պերրեն դե Բրիշամբոն Այսօր ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկի Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրադրության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԵԱՀԿ-ի հետ երկրի համագործակցության հետ կապված հարցերը:

Այցի նախօրյակին տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը լավատեսորեն է արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին. նախագահ Սերժ Սարգսյանը վաղը` հուլիսի 17-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Նույն օրը տեղի է ունենալու  ՀՀ  ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Հուլիսի 18-ին նախատեսվում է նաեւ ՀՀ, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

«Մոսկվայում նախագահների առաջիկա հանդիպումը հաջորդ քայլը կդառնա բանակցային գործընթացում»,- ասել է դե Բրիշամբոն:  Նրա խոսքով` բանակցային գործընթացի վերջին ձեռքբերումները և կառուցողական քննարկումները հուսադրող են:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply