Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին` Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 13, 2010 12:22

Հեռագրում ասված է.

“Հարգելի Վիկտոր Ֆյոդորի,

Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի և ավտոբուսի բախման հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը”:

Նախագահ Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ այդ ահավոր աղետից տուժածներին` շուտափույթ ապաքինում:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply