Չիլիում դուրս են բերում լեռնագործներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2010 12:22

Չիլիում չորեքշաբթի առավոտյան սկսել են գետնի տակից մակերևույթ դուրս բերել 33 լեռնագործներին, որոնք 69 օր մնացել են փլատակների տակ: Լեռնագործներին  դուրս են բերում հատուկ կապսուլաներով:Լեռնագործները հատուկ ակնոցներ են  կրել, որպեսզի լույսը նրանց չկուրացնի: Այդ ընթացք հատուկ մասնագետներ են հետևում:Հարազատների հետ կարճատև հանդիպումից հետո նրանց ուղեկցում են դաշտային հոսպիտալ, որտեղ բժշկական զննում են անցնում:Փրկված առաջին լեռնագործը Ֆլորենսիո Ավալոսն է, ում հանդիպեցին կինը և յոթնամյա որդին`Բայրոնը:1 ժամ անց դուրս է բերվել Մարիո Սեպուլվեդա Էսպինան: Նա փրկարարներին հուշանվեր փոխանցեց`ոսկե բեկոր`ստորգետնյա ապարներից: Այդ մասին տեղեկացնում է Аssociated Рress-ը: . Փրկված առաջին լեռնագործներին դիմավորել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերը, նա բարեկամաբար գրկախառնվել է նրանց:Ավելի ուշ փրկվածներին կփոխադրեն 40 կմ հեռավորության վրա գտնվող Կոպիապո քաղաքի հիվանդանոց, ուր նրանք 2 օր կմնան բժիշկների հսկողության տակ:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply