Տիգրան Սարգսյան. «Մենք կցանկանայինք ուկրաինացի ներդրողներին տեսնել բոլոր գերակա ճյուղերում»

Հարցազրույց | | October 13, 2010 11:57

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ուկրաինական «Պրոֆիլ»-ին տված հարցազրույցում խոսել Է երկու հարեւանների կողմից շրջափակման պայմաններում երկրի զարգացման գաղտնիքների մասին եւ մի ամբողջ շարք առաջարկություններ արել ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչներին:

-Որքանո՞վ արդյունավետ մենեջերներ եղան ռուսաստանցի այն սեփականատերերը, որոնց բավական վաղուց պատկանում Է Հայաստանի ռազմավարական ձեռնարկությունների զգալի մասը:

-Հայաստանի տարածքում գործում Է ռուսաստանյան կապիտալով 1400 ձեռնարկություն: Դա համեմատաբար շատ չԷ. ընդամենը մենք ունենք ավելի քան 150 հազար տնտեսվարող սուբյեկտներ: Սակայն Էներգետիկայի, ենթակառուցվածքի, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսաստանյան ներդրումները Էական նշանակություն ունեն Հայաստանի համար: Ռուսաստանյան խոշորագույն ներդրումային նախագծերից մեկը «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկությունն Է, որի բաժնետոմսերի մոտավորապես 80 տոկոսը պատկանում Է «Գազպրոմ»-ին: Այսօր Հայաստանում գազիֆիկացված Է բնակավայրերի 94 տոկոսը, ինչը շատ բարձր ցուցանիշ Է: Մենք նաեւ ռուսաստանցիների հետ բավական արդյունավետ պայմանագիր ենք կնքել Մեծամորի ատոմային Էլեկտրակայանի կառավարման վերաբերյալ:

Հեռահաղորդակցական համակարգերում ռուսաստանյան ներդրումների արդյունքում շահում Է հայ սպառողը, քանի որ այժմ մենք ունենք բջջային կապի՝ միմյանց հետ մրցակցող երեք օպերատոր: Ընդհանուր առմամբ, մենք ռուսաստանյան ներդրումները գնահատում ենք շատ արդյունավետ եւ մեր հերթին ջանում ենք ստեղծել նպաստավոր մթնոլորտ, որպեսզի օտարերկրյա ներդրողներն իրենց հարմարավետ զգան մեր երկրում: Հուսով եմ, որ ուկրաինացի ներդրողները նույնպես իրենց այդպես կզգան Հայաստանում:

-Ռուսաստանը բարձրացնում Է գազի գինը ձեր երկրի համար, ինչը, բնականաբար, բավական սուր արձագանք Է առաջացնում հայ հասարակության մեջ: Իսկ դա որքանո՞վ Է լուրջ մարտահրավեր Հայաստանի Էկոնոմիկայի համար:

-Հայաստանն ԱՊՀ երկրների թվում առաջիններից մեկը ազատականացրեց իր շուկան, մենք տակավին 1991-1992 թվականներին սեփականաշնորհեցինք գյուղատնտեսական բոլոր հողերը: Այսինքն՝ մասնավոր սեփականությունը մեր երկրում ներդրվում Էր բավականին արագ եւ նույնքան արագ Էլ իրականացվեց գնագոյացման ազատականացումը: Մենք նվազագույնի հասցրինք այն ոլորտները, որոնց վրա տարածվում Է գների կարգավորումը: Բայց ճյուղերից մեկը, որտեղ կարգավորումը մնաց, Էներգետիկան Է:

Վերջին տարիներին գազի գների կայուն աճ Է արձանագրվում: Մենք հետեւում ենք, որ այդ միտումները համապատասխանեն համաշխարհայինին եւ չլինի ոչ շուկայական մոտեցում: Ռուսաստանցի մեր գործընկերների հետ հիմնական բանավեճը վերաբերում Է գնի որոշման մեթոդիկային: Անհրաժեշտ Է ապահովել կանխատեսելիությունը, որովհետեւ գազի արժեքը ազդում Է արդյունաբերության շատ մեծ թվով ճյուղերի վրա: Ձեռնարկատերերը եւ, իհարկե, բնակչությունը պետք Է պատրաստ լինեն գների փոփոխմանը: Մենք այդ հարցում աշխատում ենք ինչպես մեր բնակչության ու գործարարների, այնպես Էլ ռուսաստանցի մեր գործընկերների հետ:

-Բայց այսօր մենք կարո՞ղ ենք խոսել այն մասին, որ Հայաստանի համար ռուսաստանյան գազի գնագոյացման մեխանիզմը շուկայական Է:

-Կարծում եմ՝ այո: Այդ մասին Է վկայում այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում գազի գները կայուն կերպով բարձրացել են համաշխարհային կոնյունկտուրային համապատասխան:

-Հայաստանի Էկոնոմիկայի ո՞ր ճյուղերում դուք կցանկանայիք տեսնել ուկրաինացի ներդրողներին:

-Մենք կցանկանայինք ձեր ներդրուղներին տեսնել բոլոր այն ճյուղերում, որոնք Հայաստանի կառավարության ծրագրին համապատասխան առաջնային են համարվում: Մասնավորապես, մենք ունենք շատ դինամիկորեն զարգացող IT հատված: Հայաստանը բավական լուրջ հումքային ռեսուրսներ ունի լեռնային մետալուրգիայի համար, եւ, քանի որ մետալուրգիական արդյունաբերությունն Ուկրաինայում լավ Է զարգացած, մենք շահագրգռված ենք համագործակցելու այդ ճյուղում: Հայաստանում խոշոր մետալուրգիական գործարանների շինարարության շատ հետաքրքիր նախագծեր կան, եւ մենք մեր ուկրաինացի գործընկերներին հրավիրում ենք ծանոթանալու դրանց: Պոտենցիալ համագործակցության այլ ուղղություններ են՝ ոչ մետաղական հանածոները, որ մենք ունենք, բազալտը, շինարարական նյութերը, ինչպես նաեւ մեքենաշինությունը: Մենք այժմ մտածում ենք Հայաստանում դեպի արտահանում կողմնորոշված հավաքման արտադրամասեր ստեղծելու մասին:

Կարծում եմ՝ այստեղ եւս կարող Է հետաքրքիր համագործակցություն ծավալվել ուկրաինացի գործընկերների հետ: Խորհրդային տարիներին մենք զբոսաշրջիկների մեծ հոսք Էինք ընդունում Ուկրաինայից: Այսօր Հայաստանը վերականգնում Է ավանդական տուրիստական սխեմաները, որոնք ծանոթ Էին զբոսաշրջության խորհրդային սիրահարներին եւ կարող են հետաքրքրել ուկրաինացի ճանապարհորդներին: Մեր թիվ մեկ հիմնախնդիրը, հատկապես ճգնաժամից հետո, Էկոնոմիկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունն Է:

Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ Է նոր ազդակ հաղորդել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովին՝ քննարկելու տնտեսական հարաբերությունների ողջ սպեկտրը, որպեսզի կարողանանք ի հայտ բերել պոտենցիալ առումով հետաքրքրական նախագծեր: Մենք այդ մասին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ խոսել ենք Սանկտ Պետերբուրգում, նրա հետ նաեւ եղել են հեռախոսային բանակցություններ, եւ մենք մտադիր ենք նոր խթան հաղորդել մեր համագործակցությանը:

-Հայաստանը, ինչպես եւ այլ երկրներ, ենթարկվեցին համաշխարհային ճգնաժամին: Ի՞նչն Էիք դուք կարեւորում դրա հետեւանքների դեմ մղվող պայքարում:

-Ճգնաժամն անցյալ տարի լրջորեն ազդեց մեր Էկոնոմիկայի վրա. անկումը կազմեց մոտավորապես 13 տոկոս, նախեւառաջ Էկոնոմիկայի ցածր դիվերսիֆիկացման եւ շինարարության բավական բարձր տեսակարար կշռի պատճառով: Հենց շինարարության անկումը, որը կազմեց մոտավորապես 40 տոկոս, հանգեցրեց ՀՆԱ-ի կտրուկ անկման: Սակայն արդեն 2009 թվականի վերջից մենք զգացինք, որ Էկոնոմիկան աստիճանաբար վերականգնվում Է: Դրա վրա ազդեցին մի քանի գործոններ: Նախ՝ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, որը լայնամասշտաբ միջոցառումներ Էր ներառում: Մենք կտրուկ ավելացրինք պետական բյուջեի ծախսերը, առաջին հերթին արտաքին պարտքի մեծացման հաշվին:

Վերջին տասը տարիներին մենք կոշտ դրամական քաղաքականություն Էինք վարում, եւ ՀՆԱ-ի համեմատ արտաքին պարտքի մակարդակը չԷր գերազանցում 18 տոկոսը: Դրա շնորհիվ մենք կարողացանք վարկային ռեսուրսներ փոխ առնել միջազգային ֆինանսական կորպորացիաներից: Մենք կառուցեցինք ռեկորդային քանակությամբ ճանապարհներ, խողովակաշարեր, վերականգնեցինք ոռոգման համակարգերը: Երկրորդ՝ աշխարհում զգացվեց ճգնաժամի նահանջը: 2008-2009 թվականների համեմատությամբ մեր գործընկերների ցուցանիշները բարելավվեցին: Համաշխարհային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների վերականգնումը, իսկ դրանք Հայաստանի հիմնական արտահանման դիրքերն են, նպաստեց այն բանին, որ մեր լեռնային մետալուրգիան կտրուկ բարելավեց իր ցուցանիշները: Ի դեպ, անցյալ տարի, չնայած ճգնաժամին, մեզ համար առաջնային հանդիսացող IT-ի հայկական հատվածում 17-տոկոսանոց աճ Է արձանագրվել:

Հայտնվել են նոր ներդրողներ, եւ մեզ ուրախանցնում Է, որ այդ հատվածն արագ տեմպերով աճում Է: Էկոնոմիկայի համար դրա նշանակությունն արդեն համադրելի Է Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության հետ: 1993 թվականից մենք ապրում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման ռեժիմում՝ բաց սահմաններ ունենալով միայն Իրանի եւ Վրաստանի հետ: Այս հանգամանքների ազդեցությամբ շատ ճյուղեր կորցրել են իրենց մրցունակությունը եւ, ընդհակառակը, արագորեն զարգանում են այն ոլորտները, որոնք պակաս չափով են կախված տրանսպորտային փոխադրումներից: Հենց այս օբյեկտիվ հանգամանքների բերումով Է կառավարությունն ընտրել Հայաստանի Էկոնոմիկայի զարգացման առաջնային ուղղությունները, մասնավորապես, IT – սեկտորը: Վերջին տարիներին մեր երկրում դինամիկորեն զարգանում Էր ավանդական դարձած ալմաստի մշակման, ոսկերչական արդյունաբերությունը: 2004-2005 թվականներին դրանք որոշակի անկում ապրեցին համաշխարհային կոնյունկտուրայի փոփոխման եւ միջազգային շուկաներում խիստ մրցակցության պատճառով: Բայց այժմ մենք ջանում ենք վերականգնել այդ ճյուղը:

-Հոկտեմբերի 16-ին բացվելու Է դեպի Տաթեւի վանք տանող գրեթե վեցկիլոմետրանոց ճոպանուղին, որն ամենաերկարը կդառնա աշխարհում: Ուրիշ ի՞նչ մասշտաբային տուրիստական նախագծերով մեզ կզարմացնի Հայաստանը:

-Մենք ստեղծել ենք Մրցունակության խորհուրդ, որի մեջ մտնում են, մի կողմից՝ սփյուռքի եւ Հայաստանի մասնավոր հատվածի աչքի ընկնող ներկայացուցիչներ, իսկ մյուս կողմից՝ երկրի կառավարության ներկայացուցիչներ: Այդ խորհրդի շրջանակներում մշակվում են Հայաստանի զարգացման ռազմավարական նախագծերը, այդ թվում՝ պատրաստվել են զբոսաշրջության զարգացման դոկտրինան, համալիր տարածաշրջանային նախագծեր: Տաթեւի վանքի վերականգնումը, ճոպանուղու կառուցումը հենց մասնավոր ու պետական գործընկերության արդյունքն Է: Պետությունը հիմնականում իր վրա Է վերցրել ենթակառուցվածքի, հաղորդակցությունների զարգացման եւ այլ հարցեր, իսկ ձեռնարկատերերը ներդրումներ են արել ճոպանուղու, հյուրանոցի շինարարության գործում: Ստեղծվել Է համաշխարհային ճանաչում ունեցող Տաթեւի վանական համալիրի վերականգնման բարեգործական հիմնադրամ: Ի դեպ, Տաթեւի վանքը եւ ճոպանուղին հաղորդակցություն ունեն Ջերմուկի հետ, որը խորհրդային տարիներին հայտնի առողջարան Էր: Այսօր այն բավականին դինամիկորեն զարգանում Է, առողջարանում կատարվում են մասնավոր ներդրումներ, կառուցվում են հյուրանոցներ:

Տաթեւը եւ Ջերմուկը զբոսաշրջության զարգացման հարավային ուղղությունն Է: Կա նաեւ հյուսիսայինը՝ Սեւանա լիճը: Այնտեղ եւս նախանշվում Է նոր հզոր մարզական ու առողջարանային համալիրների շինարարություն: Մասնավորապես, McKinsey խորհրդատվական ընկերությունը Մրցունակության խորհրդի պատվերով մշակել Է Սեւանա լճի ավազանում մարզական ինդուստրիայի զարգացման հետաքրքիր նախագիծ: Խորհրդային տարիներին Սեւանից ոչ հեռու գտնվող Ծաղկաձոր առողջարանը հայտնի Էր որպես ձմեռնային մարզաձեւերում մասնագիտացող մարզիկների պատրաստման կենտրոն: Այսօր մենք լուրջ ներդրումներ ենք արել Ծաղկաձորում, եւ զբոսաշրջիկները հաճույքով են գալիս այնտեղ: Հուսով եմ՝ մեր ուկրաինացի բարեկամների համար եւս այդ նախագծերը հետաքրքրական կլինեն:

-Տաթեւի ճոպանուղու նախագիծն արդյո՞ք նրա ապացույցն Է, որ սփյուռքը շարունակում Է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի կյանքին:

-Անտարակույս, Հայաստանի բնակչությունը 3 միլիոնից փոքր-ինչ ավելի Է, իսկ շուրջ 6 մլն հայեր ապրում են արտերկրում: Ու թեեւ սփյուռքի ներկայացուցիչների 95 տոկոսը երբեք չի եղել Հայաստանում, մեր ժողովուրդը միասնական օրգանիզմ Է: Սփյուռքը ամրության լիցք Է տալիս մեր բոլոր նախագծերին, իրեն նույնացնում Է հայկական պետության հետ եւ լուրջ ներդրումներ Է կատարում:

-Դուք ռոք երաժշտության երկրպագու եք: Այժմ կա՞ ինչ-որ բան, որը Ձեր մեջ ցանկություն Է առաջացնում գնալ ռոք լսելու: Քանի որ վարչապետին պատշաճ չԷ այլ կերպ արտահայտելու խռովարարական Էմոցիաները:

-Եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանք, ապա աշխարհն ահավոր անարդար Է: Ամեն մի մտածող մարդ միշտ Էլ իր մեջ խռովարարության որոշակի լիցք Է կուտակում: Միշտ Էլ անհրաժեշտ Է Էմոցիաների պոռթկում, եւ այդ տեսանկյունից ռոքն իր փիլիսովայությունն ունի:

Վերջերս մենք ստեղծեցինք ռոքերների հայկական ասոցիացիա եւ ծրագրում ենք մի շարք հետաքրքիր միջոցառումներ:

Վերջին երկու տարում Հայաստանն ապրում Է շատ հարուստ երաժշտական կյանքով, նախեւառաջ ռոքի բնագավառում: Մեզ հյուր են գալիս ականավոր երաժիշտներ ու խմբեր՝ Deep Purple-ը, Jethro Tull-ը, Uriah Heep-ը: Նրանց հետ հաստատվել են շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ: Նրանց դուր Է եկել Հայաստանը, հայ հանդիսատեսը, մեր ռոքերները, եւ մենք պայմանավորվել ենք, որ մեր համագործակցությունը կլինի երկարաժամկետ: Մասնավորապես, կազմակերպվել Է «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը: Դրա շրջանակներում առաջին համերգը՝ Jethro Tull խմբի ելույթը, տեղի Է ունեցել սեպտեմբերի 24-ին: Մենք կշարունակենք այդ ցիկլը, որը կավարտենք բոլոր այն ռոք խմբերի գալա համերգով, որոնք Հայաստան կայցելեն փառատոնի շրջանակներում: Ուկրաինացի ռոք խմբերից մենք առայժմ հայտեր չենք ստացել: Պետք Է ուսումնասիրել՝ ինչ ռոք խմբեր են ժողովրդականություն վայելում Ուկրաինայում եւ շփումներ հաստատել նրանց հետ:

Դիտվել է 2183 անգամ:
Print Friendly

Leave a Reply