Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2010 11:52

Հոկտեմբերի 13-ը Ուկրաինայում հայտարարվել է սգո օր: Երեքշաբթի առավոտյան` տեղի ժամանակով 9.00-ին, մոսկովյան ժամանակով 10.00-ին Դնեպրոպետրովսկի Նիկոլսկի շրջանում Կրիվոյ Ռոգ- Զապորոժիե երթուղու գնացքը  բախվել է ավտոբուսին: Ավտոբուսում 50 մարդ է  եղել, զոհվել է 43 մարդ, 9 մարդ գտնվում է հիվանդանոցում:Արտակարգ իրավիճակների նախարարությունը քրեական գործ է հարուցել` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու առնչությամբ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին իրենց ցավակցական հեռագրերն են  hղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը  ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին: Ուկրաինայի վարչապետը ծանուցել է, որ նախարարների կաբինետը 100 հազար գրիվեն չափով  կփոխհատուցի զոհվածների ընտանիքներին:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply