2010թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական ծերանոցներ է ուղեգրվել 151 կենսաթոշակառու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2010 11:09

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող ծերանոցներ այս տարվա առաջին կիսամյակում ուղեգրվել է 151 կենսաթոշակառու:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Հակոբյանը, նախարարության համակարգում գործում է նաեւ «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն», որի աշխատակիցները ծառայություններ են մատուցում Երեւանում բնակվող միայնակ, ծեր ու հաշմանդամ 1500 քաղաքացու:

Հանրապետության մարզերում 5 հազար 500 միայնակ տարեցների ու հաշմանդամների տնային պայմաններում եւ խնամքի ցերեկային կենտրոններում սոցիալական սպասարկում է իրականացնում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հայաստանում գործում է չորս պետական ծերանոց, որոնցում ներկայումս խնամվում է 1010 կենսաթոշակառու, եւ երեք ոչ պետական, ուր բնակվում է 90 մարդ:

Դիտվել է 2615 անգամ:
Print Friendly

Leave a Reply