ԼՂՀ քաղաքական և հասարակական կազմակերպությունները նամակ են հղել Անջեյ Կասպրչիկին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2010 10:57

ԼՂՀ տարածքում անցկացվող ԵԱՀԿ դաշտային առաքելության կապակցությամբ  Արցախի քաղաքական կուսակցությունները, հասարակական  կազմակերպությունները  և ստեղծագործական միություններընամակով  դիմել են ԵԱՀԿ  Գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին և Մինսկի խմբի համանախագահներին, որը նույն օրը փոխանցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  դեսպան ԱնջեյԿասպրչիկին:

Ներկայացնում ենք նամակի տեքստը.

ԵԱՀԿ Գործող նախագահ պրն. Սաուդաբաևին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ.

դեսպան Բրադկեին` Միացյալ Նահանգներ

դեսպան Պոպովին` Ռուսաստանի Դաշնություն

դեսպան Ֆասիեին` Ֆրանսիայի Հանրապետություն

Ձեզ դիմելու առիթը այս օրերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ԵԱՀԿ դաշտային առաքելությանիրականացումն է եւ դրա հետ կապված մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ումտահոգությունները:

Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը` ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու՞ է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալդեպքում` ԼՂՀ տարածքում:

Գնահատելով ձեր իրազեկվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմության մասին, այնուամենայնիվ,անհրաժեշտ ենք համարում հիշեցնել տարածաշրջանի ներկայիս հումանիտար իրավիճակի ձևավորման վրա ազդեցությունթողած որոշ փաստեր և իրադարձություններ.

Մարզային լայն ինքնավարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավաենթակայությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին սահմանվել էՌուսաստանի կոմունիստական /բոլշևիկների/ կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի արձանագրությամբ:

Մինչ այդ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարցի լուծումը վերապահել էր Փարիզի խաղաղության վեհաժողովին:

Այդուհանդերձ, միայն երկու տարի անց,1923թ, ԼՂ հայ մեծամասնության ներկայացուցիչների և Խորհրդային Հայաստանիհամառ պնդումներից հետո,

Ադր. ԽՍՀ Կենտգործկոմը հռչակել է Ինքնավար

Լեռնային Ղարաբաղի Մարզը, որիսահմաններից, սակայն, դուրս են թողնվել գերազանցապես հայաբնակ և պատմականորեն մեկ ամբողջության  մաս կազմողշրջաններ, իսկ Շուշի քաղաքը` զրկվել է մայրաքաղաքի կարգավիճակից:

Սույն միակողմանի և ԼՂ հայ մեծամասնության շահերը ոտնահարող որոշումը խորհրդային իշխանության բոլոր տարիներինհարուցել է դժգոհություններ

և բողոքներ, որոնք խորհրդային Ադրբեջանի կառավարության կողմից դաժանորեն բռնաճնշվելեն և դարձել հայ բնակչության արտագաղթի պատճառ:

Բավական է ասել, որ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ընդամենը 25 տարում, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի թիվըկրճատվել է 22 հազարով:

Եվ դա այն դեպքում, երբ մարզի ադրբեջանական բնակչությունը նույն ժամանակահատվածումգրեթե եռապատկվել էր:

Լեռնային Ղարաբաղի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին է խոսում այն  փաստը, որ 1941-45թթ.  Պատերազմի տարիներին  գործող  բանակ է  զորակոչվել  բնակչության  ավելի քան մեկ երրորդը` 44000 մարդ,  որի ուղիղ կեսը  զոհվել է: Տոկոսային հարաբերակցությամբ` մարդկային նման ահռելի կորուստներ կրել են  միայն այն ժողովուրդները, որ ենթարկվել են ֆաշիստական  օկուպացիայի և  էթնիկ զտումների:  Համեմատության համար,  կարծում ենք, արժե նկատել,  որ ամբողջ Ադր.ԽՍՀ բնակչության միայն շուրջ 20 տոկոսն է զորակոչվել:

Լեռնային Ղարաբաղի հայաթափման խնդիրը մշտապես եղել է Ադրբեջանի պետական քաղաքականության օրակարգում: 2001թ., ընդունելով մի խումբ գրողների, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը պարծենում էր, որ 1969-82թթ., լինելովԽորհրդային Ադրբեջանի առաջնորդ, կարողացել է ԼՂ-ում ժողովրդագրական իրավիճակը ,արմատապես փոխել հօգուտադրբեջանցիներիե:  Սա այն եզակի դեպքերից է, երբ նախագահ Ալիևը ճշմարտությունն է ասել:

Ներկայում աշխարհի ամենատարբեր երկրներում ապրում են ծագումով ԼՂ-ից շուրջ մեկ միլիոն հայեր, որոնց զգալի մասըքաղաքական հետապնդումների, ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի և ապրուստի

հնարավորություն չունենալուպատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը:

Էթնիկական վերջին զտումները ԼՂ-ում,  նրան հարակից  հայաբնակ Շահումյանի  շրջանում և Գետաշենի  ենթաշրջանումռազմական ուժի  բիրտ  կիառմամբ  իրականացվել են  1991-92թթ., ինչի հետևանքով ավելի քան 50 000 հայեր             հայրենազրկվել են:  Ընդհանուր առմամբ, 1988-92  թվականներին,  Ադրբեջանից տարհանվել են 420 հազար հայեր, որոնք միլիարդավորդոլարների հասնող ունեցվածք և հարստություն են թողել այդ երկրում,

չարժանանալով որևէ  փոխհատուցման:

Ցավոք, Ադրբեջանը փակեց երկխոսության պատուհանը և դիմեց բռնության: Մեզ այլ  ելք չէր մնում, քան, հենվելովմիջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա,  անկախություն հռչակել, ստեղծել պետական կառավարման ազգայինինստիտուտներ  և դիմակայել ռազմական ագրեսիային, որը ավերածությունների ու տասնյակ հազարավոր մարդկային զոհերիու զրկանքների պատճառ է դարձել:

Մինչդեռ մարդկային այս, ինչպես նաև հակամարտության գոտու ադրբեջանցի բնակչությանը բաժին ընկածտառապանքներից կարելի էր խուսափել,

եթե Ադրբեջանի  իշխանությունները տեղաշրջանի հայ մեծամասնությանմարդկային իրավունքների նկատմամբ ցուցաբերեին պարզ ընկալունակություն:

Այսպիսով, ստեղծված իրավիճակը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանք է: Ուստի և մարդկային զրկանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ծանրացած է Ադրբեջանի կառավարության վրա:

Վերջինիս հանցավոր գործելաոճը շարունակվում է և այսօր, ինչն արտահայտվում է Ադրբեջանում ջանադրաբարիրականացվող հայատյաց գաղափարախոսությամբ, սպառազինության ներմուծման ծավալների սրընթաց աճով ևռազմատենչ հայտարարություններով:

Հակամարտող կողմերի միջև միջնորդություն ստանձնած կառույցը, հուսով ենք, գիտակցում է, որ նման գործելաոճը ոչ միայնչի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այլև հրահրում է նոր պատերազմ:

Մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ ստեղծված իրավիճակում, երբ Ղարաբաղյան կողմը զրկված է բանակցայինգործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտումպատերազմի վերսկսման դեպքում, հետևանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը և

խաղաղկարգավորման առաքելություն ստանձնած կառույցը: Ուստի, ակնկալում ենք, որ ձեր հետագա միջնորդական ջանքերը ոչ թեկքաջալերեն նոր արյունահեղության մոլուցքով տառապող Ադրբեջանի հիվանդ երևակայությանը, այլ կսթափեցնեն նրան ևկնպաստեն քաղաքակիրթ երկխոսության միջավայրի ձևավորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

<<Ազատ հայրենիք>> կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Հայ Յեղափոխական դաշնակցության Արցախի կազմակերպություն

Արցախի Արմենական կուսակցություն

ԼՂ կոմունիստական կուսակցություն

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատների  միություն

Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների     հարազատների միություն

<<Հելսինկյան նածաձեռնություն-92>> ԼՂ կազմակերպություն

Արցախի գրողների միություն

Արցախի ժուռնալիստների միություն

ԼՂՀ նկարիչների միություն

Արցախի մտավորականների միություն

Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկների      <<Վիտա>>կազմակերպություն

ԼՂՀ փախստականների միություն

Պատերազմի և աշխատանքի վետերանների միություն

ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա

Դիտվել է 2304 անգամ:
Print Friendly

Leave a Reply