Իրանի դեսպանատունը մերժեց հայ լրագրողներին վիզա տալ`դեպքի վայրից լուսաբանելու ինքնաթիռի վթարը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 16, 2009 14:42

Զոհվածների հարազատները փնտրում են ազգականների անունները

«Տու-154» (չվերթ N 7908) օդանավի զոհված ուղևորներիհարազատներն այս պահին բարձրանում են ինքնաթիռ. մի քանի րոպեից Երևանից հատուկ չվերթ կիրականացվի դեպի Թեհրան: Ինչպես ասացին «Caspian Airlines» ընկերությունից, մեկնելու համար գրանցվել է 60 հարազատ: Ըստ ընկերության աշխատակիցների` զոհվածների հարազատները Թեհրանում կմնան այնքան, որքան կցանկանան: Նրանց կտեղավորեն Թեհրանի հյուրանցներում` «Caspian Airlines» ընկերության հաշվին:

Նախատեսված էր նաև հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մեկնումը Թեհրան`դեպքի վայրից լուսաբանելու կատարվածը: Եվ չնայած ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ունեցած համապատասխան հավաստագրին, Հայաստանում Իրանի դեսպանատունը ժամեր առաջ մերժեց բոլոր լրագրողներին ու օպերատորներին վիզա տրամադրել` պատճառաբանելով, որ վիզա ստանալու համար սահմանված կարգով` պետք է դիմել 10 օր առաջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Շտապ օգնություն» ծառայությունը մինչև հիմա ստացել է 16 կանչ: Ծառայության տնօրեն Արտյոմ Պետրոսյանն ասել է,

որ նրանց ցուցաբերվել է ևբժշկական, ևհոգեբանական անհրաժեշտօգնություն: Այսօր շտապ օգնության մասնագետները չեն աշխատի «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ, ըստՊետրոսյանի, զոհված ուղևորների հարազատները մեկնում են Թեհրան և դրա կարիքը չկա, իսկ անհարժեշտությանդեպքում նրանց Իրանում բժշկական օգնություն կցուցաբերեն: Պետրոսյանի խոսքովՇտապ օգնության» ծառայությանըլուրջ աշխատանք է սպասվում մի քանի օրից, երբ Հայաստան կվերադառնան ուղևորների հարազատները: «Մենք այժմճշտում ենք բոլորի հասցեները, մեր աշխատանքային խումբը պատրաստ է. նրանց անհրաժեշտ բժշկական, հոգեբանականօգնություն կցուցաբերվի: Մենք նման դեպքերի հետ կապված արդեն փորձ ունենք. աշխատել ենք վթարի ենթարկվածԵրևանՍոչի չվերթն իրականացրած ինքնաթիռի զոհված ուղևորների հարազատների հետ»,-ասել է Պետրոսյանը: (ԵրևանՍոչի ինքնաթիռը վթարի ենթարկվեց 2006թ. մայիսի 3-ին. զոհվեց 113 մարդ` անձնակազմի 8 անդամ և 105 ուղևոր)

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել պետբյուջեից համապատասխան գումարներ հատկացնել ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ԹեհրանԵրևան չվերթն իրականացրած «Տու– 154» վթարվածօդանավի զոհերի յուրաքանչյուր ընտանիքին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես ասել է ՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը, յուրաքանչյուր զոհված ՀՀ քաղաքացու համար կհատկացվի 1 մլն500 հազար դրամ, ևս 675 հազար դրամ կտրամադրի Երևանի քաղաքապետարանը`մի շարք ծախսերի իրականացմանհամար:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply