Ծնունդների աճ` Վանաձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2010 10:03

Արդեն երկու տարի է, ինչ ուժի մեջ է անվճար ծննդօգնության հավաստագրերի ներդրումը: Լոռու մարզում արդեն զգալի են այս հանգամանքի տված դրական արդյունքները: Ըստ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի մանկաբարձագինեկոլոգիական բաժնի վարիչ Արամ Ավալյանի, նախորդ տարվա այս ժամանակահատվածի ցուցանիշը` 1320 ծնունդ, այս տարի ավելացել է 100-ով:

Բացի այդ, հավաստագրերի ներդրումը մարզերում նվազեցրել է հղի կանանց հոսքը մարզերից դեպի մայրաքաղաքի ծննդատներ: Հիշատակման արժանի է նաեւ այն հանգամանքը, որ փոքրիկներին մեծամասամբ տրվում են հայկական անուններ:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply