Հայաստան-Անդորրա`4:o

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2010 22:56

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում  Հայաստանի հավաքականը (Bխումբ) Երևանի «Հանրապետական»մարզադաշտում կայացած խաղում խոշոր հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին: 4-րդ րոպեին  Գևորգ Ղազարյանը հեռահար  հարվածով գրավեց հյուրերի դարպասը: 16-րդ րոպեին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը` 2:0: 32-րդ երրորդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Յուրա Մովսիսյանը: Երկրորդ խաղակեսում` 52-րդ րոպեին Մարկոս Պիզելին հաշիվը դարձրեց 4:0: Խմբի մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Մակեդոնիա-Ռուսաստան` 0:1, Սլովակիա-Իռլանդիա` 1:1 :Մեր երկրի ընտրանին վաստակել է  7 միավոր: Նույնպիսի ցուցանիշ ունեն նաև Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականները: Իսկ աղյուսակը 9 միավորով գլխավորում են Ռուսաստանի ներկայացուցիչները:

Դիտվել է 1614 անգամ:
Print Friendly

Leave a Reply