Չինաստանի Հայնան կղզին ավերել է 1000-ավոր տներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2010 17:44

Համարյա թե կես միլիոն մարդ է տարհանվել Չինաստանի Հայնան կղզուց: Ջրհեղեղի գոտում հայտնվել է համաշխարհային ճանաչում ունեցող առողջարանի բնակչության 90 տոկոսը: Ավերվել են հազարավոր տներ, փակվել են խանութներ և դպրոցներ, չեն դադարում հորդառատ անձրևները: Տեղի իշխանությունները հարկադրված փակել են բոլոր ուսումնական հաստատությունները:երեխաները առաջիկա 2 շաբաթների ընթացքում չեն կարողանա դպրոց վերադառնալ:Նույն իրավիճակում հայտնվել են նաև եվրոպական առողջարանները: Կատալոնիայում հորդառատ անձրևները չեն դադարում արդեն մի քանի օր: Գետերը դուրս են եկել իրենց հուներից:Ավրալային աշխատակարգով աշխատում են նաև Սիցիլիայի արտակարգ ծառայությունները: Հորդառատ անձրևների պատճառով Սիցիլիայում ջրի տակ են հայտնվել մի քանի բնակավայրեր:Օդերևութաբանների կարծիքով` առաջիկայում հազիվ թե եղանակը կարգավորվի:


Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply