Նելլի Աղինյանի առաջին ոչ-ոքին` Հունաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 16, 2009 10:18
Նելլի Աղինյան
Հունաստանի Իկարիա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Նելլի Աղինյանն առաջին անգամ ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ:
Մինչ այդ երևանցի գրոսմայստերը 3 հաղթանակ էր տարել: Մրցաշարին մասնակցում է 168 խաղացող, և գերակշռում են հիմնականում տղամարդ շախամատիստները:
Վաստակած 3,5 միավորով Աղինյանը մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 4-16-րդ տեղերը: Իսկ 100 տոկոսանոց ցուցանիշով` 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են ուկրաինացի Տուկմակովը, լեհ Կեմպինսկին, սերբ Մարկուսը:






Facebook
Tweet This
Email This Post
