Ավտովթար. մեքենան բախվել է թիվ 80 դպրոցի պատին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2010 14:58

Երեկ 17.19-ին, ահա­զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 2  հասցեում գտնվող Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում “ԵրԱԶ” մակնիշի 09 ՕԼ 695 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել դպրոցի պատին, ինչի  հետևանքով վարորդ,1956թ.-ին ծնված Ռաֆաել Մելքոնյանը և ուղևոր`1949թ.-ին ծնված  Ռազմիկ Գուլյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել  Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:   Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply