Բնակարանում գտել են 77-ամյա տղամարդու դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 12, 2010 14:50
Երեկ երեկոյան փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քոչարյան փողոցի 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 19.45-ին` հարազատների ներկայությամբ, փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1933թ.-ին ծնված Սարգիս Մակարյանի դին:
Նույն օրը`ժամը 22.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 2-րդ շենքի թիվ 7 բնակարանի բնակիչը վայր է ընկել բնակարանում և չի կարող բացել բնակարանի դուռը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 23.20-ին` հարազատների ներկայությամբ,փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 1928թ.-ին ծնված Նառա Բալասանյանը: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
