Նելսոն Մանդելայի նոր գիրքը լույս Է տեսել աշխարհի 22 երկրներում
Օրվա լուր | ankakh | October 12, 2010 14:42
«Զրույցներ ինքդ քեզ հետ». այսպես Է կոչվում Նելսոն Մանդելայի նոր գիրքը, որն այսօր լույս Է տեսնում աշխարհի 22 երկրներում: Այն կազմվել Է նրա անվան հիմնադրամի կողմից արխիվային տվյալների, գրառումների, բանտարկությունից առաքված նամակների եւ նույնիսկ օրացույցի վրա արված նշումների հիման վրա:
Հրապարակված նյութերում Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ապարտեիդի դեմ պայքարի 92-ամյա վետերանը ներկայանում Է որպես սովորական մարդ իր թուլություններով ու սխալներով, տառապանքներով ու կասկածներով: «Ես սիրում Էի խաղալ երեխաների հետ, լողացնել նրանց, պառկեցնել քնելու, եւ անջատումն ընտանիքից միշտ Էլ դառնացրել Է իմ քաղաքական կյանքը»,- խոստովանում Է Մանդելան:
1964 թվականին նա դատապարտվել Է հակառասիստական ելույթների համար եւ բանտարկությունում անցկացրել 27 տարի: Առաջաբանը գրել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման. «Մենք տեսնում ենք մի մարդու, որը կերտել Է պատմություն, որն ընտրել Է ոչ թե սարսափը, այլ հույսը»:






Facebook
Tweet This
Email This Post
