Իսպանիայի թագավորը պարգևատրվել է Եվրոպական հանդուրժողության և փոխադարձ հարգանքի մեդալով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2010 14:40

Մադրիդում Եվրոպական հրեական կոնգրեսը Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին պարգևատրել է Եվրոպական հանդուրժողության և փոխադարձ հարգանքի մեդալով : Պարգևը հանձնել են Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին և Եվրոպայի հրեական կոնգրեսի համանախագահ Վյաչեսլավ Կանտորը: Ուղերձում մասնավորապես ասվում է.«Դուք քաղաքական գործչի վառ օրինակ եք, որ ղեկավարվում եք համամարդկային արժեքներով…Պատմությունը հիշում է այն անձանց, ովքեր չհրաժարվելով իրենց համոզմունքներից`պաշտպանում են մյուս մարդու` տեսակետ ունենալու իրավունքը. սա  քաղաքական ուժի և իմաստության բարձր դրսևորում է: Առաջին անգամ շնորհվող պարգևը «Ադամ և Եվա» քանդակի պատճենն էր: Քանդակագործը ռուսական ծագում ունեցող Օսիպ Ցադկինն էր: Եվրոպքական խորհրդի հանդուրժողության և փոխադարձ հարգանքի խորհրդի կազմում են Իսպանիայի փոխվարչապետ Խոսե Մարիա Ասնարը, Եվրոպայի հրեական կոնգրեսի նախագահ Վյաչեսլավ Կանտորը, Շվեդիայի նախկին վարչապետ Գորան Պերսոնը, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե Ֆրայբերգը: Հատկապես Իսպանիայի այս թագավորի շնորհիվ Իսպանիան առանց հիվանդագին ցնցումների հաղթահարեց դժվար պատմական ժամանակահատվածը.1975 թվականին գեներալ Ֆրանկոյի մահից հետո պետությունը  դարձավ դաշնային, վերականգնվեց 30-ական թվականներից ընդհատված` միապետությունը, կարողացավ պայքարել տարածաշրջանային էթնիկ հակամարտությունների դեմ և քաղաքական ծայրահեղականության դեմ: Այդ իմաստով Իսպանիան իսկական օրինակ էր` անցյալ դարի հակասությունները հաղթահարելու առումով:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply