Բավարիայի վարչապետը կոչ է արել կասեցնել գաղթը Մերձավոր Արևելքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2010 14:30

Բավարիայի վարչապետ Խորստ Զեեհոֆերը Թուրքիայից և Մերձավոր Արևելքից գաղթի կասեցման օգտին է արտահայտվել, քանի որ նրանք դժվար են սերտաճում Գերմանիայի հանրությանը: Այս հայտարարությունը քննադատել է թուրքական համայնքի նախագահ Քենանա Կոլատը: Վերջինս Խորստ  Զեեհոֆերից ներողություն  հայցել է պահանջել:  Զեեհոֆերին աջակցել է քրիստոնյա- սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինտը: Նա ևս հայտարարել է , որ Գերմանիան նոր ներգաղթողների կարիք չունի,ովքեր մշակութային ընդհանրություն չունեն և մերժում են գերմանական մշակույթի առաջատար դերը:

Խորսթ Զեեհոֆերը այս դիրքորոշումը  արտահայտեց այն պահին, երբ Գերմանիա պաշտոնական այց կատարեց Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինա Լոյտխոյսեր Շնարենբերգերը  քննադատել է Բավարիայի վարչապետին` ասելով.«Գերմանիան ռացիոնալ , միգրացիոն և ինտեգրացիոն քաղաքականության կարիք ունի և ոչ թե`  միգրացիան կանխելու վերաբերյալ պոպուլիստական բանավեճերի»:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply