Ավստրալիայում ավելի քան 20 հազար տուն հոսանքազրկվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 12, 2010 14:27
Ավստրալիայում ավելի քան 20 հազար տուն հոսանքազրկվել է` երկրի արևելյան մերձափնյա շրջանում փոթորիկների հետևանքով:Աղետի հիմնական հարվածը ստացել է Քվենսլենդ նահանգը: Նահանգի վարչության ղեկավարի տեղակալ Պոլ Լուկասը հայտարարել է, որ տեղի բնակիչները պետք է պատրաստ լինեն եղանակի պայմանների վատթարացմանը. պարենի, ջրի և դեղորայքի պաշարներ հավաքեն:Աղետի վայրում խաթարվել է հաղորդակցությունը, կապը , փակվել են դպրոցները: Տարհանվում է տեղի բնակչությունը: Փրկարարական ծառայությունները ուժեղացված աշխատակարգի են բերվել:






Facebook
Tweet This
Email This Post
