Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի հրաժեշտի արարողությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 12, 2010 13:48

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի հրաժեշտի արարողությունը:

Մինչ հրաժեշտը, երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել` ամփոփելով այցի արդյունքները:

Այնուհետեւ Նախագահ Թյիրկը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելել` Գանձարան եւ Մայր Տաճար:

Ավարտելով պաշտոնական այցը` Սլովենիայի Նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Երեւանից:-

Դիտվել է 1513 անգամ:
Print Friendly

Leave a Reply