Այս տարի շտապ բուժօգնության կանչերն ավելացել են 4 հազարով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2010 11:06

Երեւանի «Շտապ բուժօգնություն» ծառայությունն այս տարվա ինն ամիսներին ստացել է 122 հազար 486 կանչ, գրանցվել է հոսպիտալացման 17 հազար 431 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանչերի թիվն ավելացել է 4 հազար 434-ով, իսկ հոսպիտալացումները` 1521-ով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ընթացիկ տարվա առաջին ինը ամիսներին մանկական կանչերի թիվը կազմել է 10 հազար 342, իսկ հոսպիտալացումները` 2 հազար 666: 2009թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ մանկական կանչերի թիվն ավելացել է 884-ով, իսկ հոսպտալացումները` 457-ով: Նշենք, որ ծառայությունում շուրջօրյա աշխատում է 31 գծային բժշկական բրիգադ: Թ. Ստեփանյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է «Շտապ բուժօգնության» շարժակազմի համալրում նոր ավտոմեքենաներով:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply