26-ամյա երիտասարդը Վերնիսաժում երկու մարդու է դանակահարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2010 10:32

Ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները  մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով  Տիգրան Մեծի պողոտայից  հոկտեմբերի 10-ին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտավազդ Ծ.-ին:

Նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարության դանակ` արյան հետքերով:

Արտավազդ Ծ.-ն հայտարարել է, որ «Վերնիսաժ» տոնավաճառում դանակահարելով փորձել է սպանել Արտաշես Վ.-ին:

Նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի կտրած վերք» և «պարանոցի աջ և կրծքավանդակի ու որովայնի մասերում ստացած կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով իրենց մոտ են տեղափոխվել 1995 թ. ծնված Հայկ Հ.-ն և Արտաշես Վ.-ն:

Հայկ Հ.-ն իրավապահներին հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Վերնիսաժում  իրենց դանակահարել է Արտավազդ Ծ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` Արտաշես Վ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply