Հանդից գողացել են 2 հորթ և մեկ ցլիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2010 10:21

Ձորագյուղի բնակիչ Անդրանիկ Ս.-ն  օրերս դիմել է ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 15.00-ից 18.00-ն, անհայտ անձն օգտվելով անասնապահի բացակայությունից` գյուղի «Ձոր» հանդամասից գողացել է 250.000 դրամ արժողության իր ցլիկը:
Քիչ անց ստացվել է նմանատիպ երկու ահազանգ ևս. նույն տարածքից գողացել էին Ռաֆիկ Հ.-ի, իսկ Ղուրսալի գյուղի մի հողամասից` Արտուշ Ա.-ի հորթերը:
Նույն օրը, ժամը 20.30-ին, պարզվել է, որ գողությունը կատարել են 1985 թ. ծնված Էդգար Ա.-ն, 1982 թ. ծնված Էդմոն Ա.-ն, 1978 թ. ծնված Կամո Ա.-ն և 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդմամբ` կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply