Այցելություն «Արցախ» բնակելի թաղամասի շինհրապարակ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 12, 2010 10:10

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ  այցելել է Ստեփանակերտում կառուցվող «Արցախ»  բնակելի թաղամասի շինհրապարակ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել էլ ավելի արագացնել շինարարության տեմպերը եւ թաղամասն ամբողջովին շահագործման հանձնել գալիք տարի:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1693 անգամ:
Print Friendly

Leave a Reply