Ըստ АПА-ի, Հայ Դատի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է տանել իր դիվերսանտի դին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 11, 2010 18:17

«Ադրբեջանի զոհված զինծառայողի, «ազգային հերոս» Մուբարիզ Իբրահիմովի դին գտնվում է չեզոք տարածքում». АПА-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է Բաքվում այցով գտնվող Հայ Դատի գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը,- «այսինքն, այն ղարաբաղյան տարածքում չէ, այլ չեզոք գոտում, և Ադրբեջանը կարող է տանել այն»,-նշել է Մանոյանը:

Պատասխանելով հարցին, թե կապահովվի այդ օպերացիայի անվտանգությունը, Մանոյանը հայտարարել է, որ նման հարցերի թույլտվությամբ զբաղվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն. «Դա Կարմիր Խաչի գործառույթն է, և տվյալ կոնկրետ դեպքում նրանք չեն կատարել իրենց գործառույթը: Կարծում եմ` Կարմիր Խաչը իր առաքելությունը լավ չի կատարել»:

Նշենք, որ Կ. Մանոյանը ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի հետ Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների, Կովկասի և սևծովյան ավազանի պետությունների Սոցինտերնի կոմիտեի տարածաշրջանային հավաքին:

Դիտվել է 1760 անգամ:
Print Friendly

Leave a Reply