Էկոնոմիկայի հարցերով Նոբելյան մրցանակակիրները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2010 17:39

Նոբելյան հանանձնաժողովը երկուշաբթի հայտարարեց 2010 թվականի`էկոնոմիկայի բնագավառում դափնեկիրների անունները` Փիթեր Դայմոն`ԱՄՆ-ից, Դեյլ Մորթենսեն` ԱՄՆ-ից և Քրիստոֆեր Փիսարիդես` Մեծ Բրիտանիայի` Էկոնոմիկայի լոնդոնյան դպրոց: Այս գիտնականները զբաղվում են աշխատանքի շուկայի վերլուծությամբ`որոնման մոդելներով: 3 դափնեկիրների աշխատանքները օգնում են հասկանալու, թե ինչու են բազմաթիվ մարդիկ գործազուրկ մնում, երբ աշխատանքի շուկայում կան վականսիաներ:Պարգևատրման չափը կազմում է մեկուկես մլն դոլար: Գիտնականները իրենց մրցանակները կստանան դեկտեմբերի 10-ին Օսլոյում` պաշտոնական արարողության ժամանակ: Էկոնոմիկայի բնագավառում  Նոբելյան դափնեկիրների անունների հրապարակմամբ ավարտվում է Նոբելյան շաբաթը: 1969 թվականին այս բնագավառում մրցանակի արժանացան Յան Թինբերգենը և  նորվեգացի Ռագնար Ֆրիշը`տնտեսագիտության գործընթացների մաթեմատիկական մեթոդների մշակման համար: 1975 թվականին դափնեկիր դարձավ խորհրդային մաթեմատիկոս և տնտեսագետ Լեոնիդ Կանտորովիչը: 1971 թվականին մրցանակ ստացավ Սայմոն Կուզնեցը, 1973 թվականին Վասիլի Լեոնտևը: Երկուսն էլ տեղափոխվեցին ԱՄՆ:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply