Ֆրանսիայում վախճանվեց տնտեսության հարցով Նոբելյան մրցանակակիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2010 17:02

Ֆրանսիայում 100 տարեկանում վախճանվեց հայտնի տնտեսագետ Մորիս Ալլեն: Տնտեսության բնագավառում նա Նոբելյան մրցանակ ստացավ 1988 թվականին`«Տնտեսության դիսցիպլինների որոնման ճանապարհին» գրքի համար, որը լույս տեսավ 1943 թվականին: Իր աշխատանքում Ալլեն մանրամասն դիտարկել է տնտեսական արդյունավետության և եկամուտների բաշխման արդարացիության համակցման հիմնախնդիրը: Նոբելյան հանձնաժողովը գիտնականին մրցանակ է շնորհել  ռեսուրսների արդյունավետ կիրառման և շուկայում ներդրումների տեսության համար: 2007 թվականին մասնագետների ուշադրությունը գրավել է նրա աշխատանքը, որը լուսաբանում է գլոբալացման գործընթացների հետ կապված հիմնախնդիրներ: Մորիս Ալլեն ավելի քան 90 գիտական հոդվածների և աշխատանքների հեղինակ է: Նրա աշխատանքների հիմնական թեմաներն են շուկայի հաշվեկշռության ապահովումը, կապիտալի տեսությունը, որոշումներ ընդունելու, հասարակական ընտրության, դրամի տեսությունները: Մորիս Ալլենի անունով է կոչվում պարադոքսը` որոշումներ ընդունելու տեսությունից: Ալլեն մշակել է տնտեսության ոսկե կանոնը, որը հետագայում համընդհանուր ճանաչման արժանացրեց ամերիկացի հայտնի տնտեսագետ Էդմունդ Ֆելպսը: Նա Նոբելյան մրցանակի արժանացավ 2006 թվականին:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply