ԱՄՆ-ՌԴ քաղաքական գործիչների ծաղրանկարների ցուցահանդես Պետերբուրգում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2010 15:54

Սանկտ Պետերբուրգի քաղաքական պատմության թանգարանում բացվել է « «Ռուսաստան- ԱՄՆ, քաղաքական ծաղրանկարչությունը երեկ և այսօր» ցուցահանդեսը: Ծաղրանկարչությունը համարվում է ձանձրույթի դեմ հիանալի միջոց, կամ փիլիսոփայական առակ: Ամերիկայում այդ ժանրը դուրս է եկել թերթերի պատկերազարդման շրջանակներից:

Ցուցահանդեսի առաջին ցուցանմուշը Բենջամին Ֆրանկլինի`1754-ին թվագրված «Միացիր կամ մեռիր» նշանավոր նկարն է: Այս վերնագիրն ուներ հոդվածը, որն աջակցում էր հյուսիսամերիկյան գաղութների միավորումը: Միացյալ Նահանգների ձևավորման պահից ծաղրանկարչությունը կարևոր դեր է խաղացել երկրի քաղաքական կյանքում: Նկարիչների ակտիվանում են հատկապես նախընտրական  շրջանում: Այսպես` ծաղրանկարիչ Թոմաս Նաստը ներկայացրեց փղերին և էշերին, որոնք խորհրդանշում են հանրապետականներին և դեմոկրատներին: Ցուցահանդեսում ներկայացված են Քևին Քալահերի հավաքածուն, նա առաջին ծաղրանկարը ստեղծեց, երբ 11 տարեկան էր:

Երաժշտության դասի ընթացքում ուսուցչուհին երգում էր փակ աչքերով,և ես պատկերեցի թղթի վրա: Նկարը փոխանցվում էր նստարան առ նստարան. մեծ հուզմունք առաջացավ դասասենյակում: Ի վերջո այն հասավ ուսուցչուհուն, նա արգելեց հետագայում զբաղվել այդ գործով. Մինչ այժմ ես դրանով եմ զբաղվում:

Նրա կարծիքով`լավ ծաղրանկարը կարող է փոխարինել մեծ հոդվածին. Գրոտեսկը  ուշադրությունը կարող է բևեռել սոցիալական ցանկացած հիմնախնդրի:

Ամերիկացի Կալահերը համոզված է, որ ծաղրանկարային պատկերների առատություն կարող են ապահովել քաղաքական գործիչները: Նրա պերսոնաժներում ընդգրկված են Բարաք Օբաման և Ռոնալդ Ռեյգանը:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply