Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններում առաջնորդում է ընդդիմությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 11, 2010 14:25
Ղրղզստանում կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով`իշխում է ընդդիմադիր` «Աթա- Ժուրտ» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում են նախկին նախագահ Բաքիևի օրոք բարձրաստիճան պաշտոնյաները: Ղրղզստանի օրենսդրությամբ`պատգամավորական մանդատներ հավակնող կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսանոց անջրպետը և հավաքեն `երկրի յուրաքանչյուր 7 մարզում գրանցված ընտրողների ոչ պակաս` 0,5 տոկոս քվեն:Վերջին տվյալներով`8,5 տոկոս ձայն է հավաքել «Աթա Ժուրտ» կուսակցությունը, երկրորդ տեղում` Ղրղզստանի սոցիալ- դեմոկրատական կուսակցությունն է`8.01 տոկոս ձայնով`Ալմազբեկ Աթամբաևի գլխավորությամբ, երրորդ տեղում`«Հանրապետություն» կուսակցությունն է`7 տոկոս ձայնով`գործարար Օմուրբեկ Բաբանովի գլխավորությամբ: Չորրորդ տեղում` Ֆելիքս Կուլովի ` «Ար Նամիս» կուսակցությունն է`6,79 տոկոս ձայնով: Հնգյակը եզրափակում է «Աթա Մաքեն» կուսակցությունը`6,1 ձայնով: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է երկրի ընտրական իրավունք ունեցող` 2,85 մլն քաղաքացիների 56 տոկոսը: Օրենսդիր մարմնում 120 տեղերի համար հավակնել է 29 քաղաքական կուսակցություն:






Facebook
Tweet This
Email This Post
