Երեւան-Գյումրի ճանապարհին Յուրի Վարդանյանի «Լեքսուսը» բախվել է տրակտորին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 11, 2010 14:31
Հոկտեմբերի 9-ին`ժամը 08.29-ին,տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Լեքսուսի» վարորդը եղել է Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 8-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ, 54-ամյա Յուրի Վարդանյանը, իսկ տրակտորի վարորդը` Աբովյան քաղաքի բնակիչ Սերժիկ Գասպարյան:
Վթարի հետեւանքով Յու. Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւան:






Facebook
Tweet This
Email This Post
