Փոփոխել են «Հրեական դեմոկրատական հանրապետությանը երդվելու մասին» օրենքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 11, 2010 14:02
Իսրայելի կառավարությունը հոկտեմբերի 10-ին հավանության է արժանացրել քաղաքացիության մասին օրենքի շտկմանՆեթանյահուի առաջարկությունը: Այն պահանջում է հայրենադարձներին երդվել, երբ նրանք ստանում են քաղաքացիություն: Օրենքի այս շտկմանը կողմ են քվեարկել երկրի 22 նախարարներ, 8 նախարարները`դեմ: Նիստի ընթացքում վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է.«Իսրայելը հրեա ժողովրդի տունն է, ինչպես նաև դեմոկրատական պետություն է իր բոլոր քաղաքացիների համար, ովքեր ունեն հավասար իրավունքներ` անկախ ազգային պատկանելությունից: Մերձավոր Արևելքում չկա այլ ժողովրդավաևրություն, իսկ աշխարհում` հրեական այլ պետություն: Այս 2 արժեքների համակցումը մեր ազգային կյանքի հիմքն է. ցանկացած ոք, ով կամենում է մեզ միանալ` պետք է գիտակցի այդ»,- ասել է Նեթանյահուն: Նա հավելել է, որ դիտարկվում է նաև Յաակով Նեէմանի առաջարկությունը, որը հրահանգում է լոյալության պահանջը տարածել նաև հայրենադարձների վրա:Նեէմանը պարզաբանել է , որ դա անհրաժեշտ է, քանի որ խոսքը երդման մասին է:
Ներքին գործերի նախարար Էլի Իշայը ծանուցել է, որ իր կուսակցությունը մշակում է օրենքի նոր նախագիծ, որը վերաբերում է քաղաքացիությանը: Համաձայն այդ նոր նախաձեռնության`լոյալությունը չպահելու հարցում մեղավորը կզրկվի քաղաքացիությունից: Արաբական հատվածի քաղաքական ճամբարում այդ փոփոխությունը դժգոհություն է հարուցել`համարելով , որ դա ևս մեկ անգամ ճնշում է արաբներին: Արաբ պատգամավոր Ահմադ Տիբին ասել է.« Աշխարհում չկա պետություն, որը ստիպի իր քաղաքացիների երդվել աղանդավորական գաղափարախոսության համաձայն: Իսրայելը ապացուցեց, որ չկա հավասարություն, իսկ ժողովրդավարությունը միայն հրեաների համար է»:






Facebook
Tweet This
Email This Post
