Հրդեհ տրոլեյբուսների հավաքակայանում. 1 տրոլեյբուս ամբողջությամբ այրվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2010 13:37

Հոկտեմբերի 9-ին`ժամը 17.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում կայանած ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.21-ին, մարվել`17.30-ին: Այրվել են Նուկզար Բեռայային պատկանող “Վոլվո” մակնիշի GAL 852 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի  հետևի 2 անիվները:

Հոկտեմբերի 10-ին`ժամը 02.23-ին,ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 13-րդ շենքի թիվ 24 բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.10-ին, մարվել`03.55-ին: Ամբողջությամբ այրվել է Խ. Գրիգորյանին պատկանող բնակարանը և մասամբ` թիվ 27 բնակարանի պատշգամբը:

Նույն օրը`ժամը 17.07-ին , ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի պղնձամոլիբդենային գործարանի հարակից սարալանջում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.05-ին, մարվել` 18.40-ին:

Այրվել է 2 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.52-ին, մարվել`18.53-ին:

Այրվել է Վ.Իսպիրյանի տան բակում պահեստավորված 200 հակ անասնակերը:

Հոկտեմբերի 11-ին `ժամը 03.04-ին,տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեում` տրոլեյբուսների հավաքակայանում:

Դեպքի վայր է  մեկնել  երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.21-ին, մարվել` 03.45-ին:

Այրվել է 027 համարանիշի տրոլեյբուսն  ամբողջությամբ և 019 համարանիշի տրոլեյբուսի դիմապակին ու 1 նստարան:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply