Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. «Լեքսուս»-ը բախվել է տրակտորին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2010 13:32

Հոկտեմբերի 9-ին`ժամը 08.29-ին,տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 8-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ, 1956թ.ին ծնված Յուրի Վարդանյան ) բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին (վարորդ` Աբովյան քաղաքի բնակիչ Սերժիկ Գասպարյան), ինչի հետևանքով Յու. Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան:

Հոկտեմբերի 10-ին`ժամը 01.25-ին, ահա­զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհա- տրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի  հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի 13 ՕՕ 707 պետհամարանիշի (վարորդ` Երևան քաղաքի բնակիչ,1975թ.-ին ծնված Արտաշես Մելքոնյան ), «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 8302 պետհամարանիշի  (վարորդի անձը պարզված չէ) և «ՎԱԶ-2121» մակնիշի 10 ՕՏ 544 պետհամարանիշի (վարորդի անձը պարզված չէ) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Մելքոնյանը ստացել է տարբեր աս­տիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply