ՖԻՄԱ-ն սուպերգավաթակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 11, 2010 13:16
Երևանի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Արցախի պետական համալսարանի թիմը 17:8 հաշվով առավելության հասավ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականի նկատմամբ: Այսպիսով, առաջին տեղի հանար մրցեցին ԱՊՀ և ԵՊՀ թիմերը: Վերջինս հաղթելով 23:15 հաշվով արժանացավ ուժեղագույնի կոչմանը: Արցախցիները բավարարվեցին երկրորդ տեղով: Իսկ երրորդ տեղի համար խաղում վանաձորցիներն առավելության հասան Երևանի ճարտարագիտական համալսարանի հավաքականի նկատմամբ: Հաջորդ տեղերը զբաղեցրին Երևանի տնտեսագիտական ինստիտուտի, Երևանի ագրարային համալսարանի և Գավառի համալսարանի թիմերը: Մրցաշարի վերջին ակորդը դարձավ սուպերեզրափակիչը: Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը (ՖԻՄԱ) 23:18 հաշվով առավելության հասավ ԵՊՀ հավաքականի նկատմամբ: Հանդիսավորությամբ հուշագավաթներ և մեդալներ հանձնվեցին մրցանակակիր թիմերի խաղացողներին: Իսկ ՖԻՄԱ-ի ներկայացուցիչները ստացան սուպերգավաթը:






Facebook
Tweet This
Email This Post
