Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 90 տարեկան է

Պաշտոնական, Օրվա լուր | | October 11, 2010 11:43
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառմանը։
Կառավարության ղեկավարն ուսումնական հաստատության երախտավորներին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված մեդալներն ու պատվավոր կոչումները, ինչպես նաև պարգևատրել համալսարանի մի շարք դասախոսների ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով։
Դիտվել է 1792 անգամ:
Print Friendly

Leave a Reply