Վրաստանը դադարեցրել է Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 11, 2010 11:38

Վրաստանն այսօր ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը: Դա պայմանավորված է նրանով, որ վրացական կողմը պատրաստվում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ղազախ-Սագուրամո գազամուղի 1000 միլիմետրանոց հատվածում: Նախատեսվում է, որ գազամատակարարումը կսկսվի հոկտեմբերի 14-ին:

Ինչպես տեղեկացնում են  «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությունից, մինչ այդ` Հայաստանի ազգաբնակչությանը գազը կմատակարարվի ներքին ռեսուրսների հաշվին:

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply