Հնդկաստանում նավ է խորտակվել, զոհվել է 25 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 11, 2010 11:32
Հնդկաստանի Բիհար նահանգում սուզվել է ուղևորատար նավը: Զոհվել է 25 մարդ: Աղետը տեղի է ունեցել Գանգես գետում` Բուքսար քաղաքի շրջանում: Նավը լավ բեռնված է եղել, ընկել է ուժեղ ջրապտույտի մեջ, նավը շրջվել է և սուզվել: Նավի տախտակամածում կար 100 մարդ: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ`միջադեպի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Իրավապահ նմարմինների գնահատմամբ` չի բացառվում, որ ողբերգության զոհերի թիվը կարող է ավելին լինել:






Facebook
Tweet This
Email This Post
