ԱՄՆ-ում այսօր նշում են Կոլումբոսի տոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 11, 2010 11:28

Հարցն այն մասին, թե ինչու է Կոլումբոսը հայտնաբերել Ամերիկան, կամ իրապես նա է այս մայրցամաքը հայտնագործել` արդեն հարյուրամյակներ զբաղեցնում է գիտնակնների, քաղաքական գործիչների, բանաստեղծների, Ֆիզիկոսների, քնարերգուների, ռոմանտիկների, նույնիսկ` սրախոսների միտքը: Ամերիկացիների համար Կոլումբոսի օրն այդքան էլ արդիական չէ. նրանք պարզապես այս օրը կհանգստանան:

Համաձայն պատմական տվյակների`1492 թվականի հոկտեմբերի 12-ին մեծ ծովագնացը և նրա ուղեկիցները իջան օվկիանոսի անհայտ ափեր: Սակայն ոչ մի սխալ չկա, որ տոնը նշվում է մեկ օր առաջ. պարզապես ամերիկացիները ավանդաբար իրենց հանդիսությունները նշում են ոչ թե կոնկրետ օրը, այլ առաջիկա երկուշաբթի: 1971 թվականից սկսած` Կոլումբոսի օրը նշում են հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի, որպեսզի հանգստյան օրերը երկարաձգվեն: Իսկ ընդհանրապես, այն դաշնային տոնի կարգավիճակ ստացավ 1937 թվականին` Ֆրանկլին Ռուզվելտի օրոք: Մի շարք քաղաքներում հանդիսավոր շքերթներ, համերգներ, զանազան մարզական միջոցառումներ և հրավառություններ կանցկացվեն: Սակայն ոչ բոլորը կհանգստանան. Մի շարք մասնավոր կազմակերպություններում աշխատակիցները հարկադրված աշխատանքի դուրս կգան:

Կոլումբոսի օրը հնդկացիները հանդիսավոր չեն համարում, ովքեր գտնում են, որ մայրցամաքը հայտնաբերողները իրենց ոչ թե քաղաքակրթության բարիքները բերեցին, այլ միայն  անվերջ ուղեկցող  հիմնախնդիրներ:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply