Սեմինարներ` իրավաապահ մարմինների աշխատակիցների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 11, 2010 11:23
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ հանրապետությունում 2011թ-ին կանցկացնի սեմինարներ` նախատեսված իրավաապահ մարմինների աշխատակիցների համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը, սեմինար պարապմունքները կկազմակերպվեն «Հայաստանի Հանրապետությունում թրաֆիկինգի դեմ պայքարի իրավական հիմունքները» ձեռնարկի հիման վրա:
Ձեռնարկը նախատեսված է իրավապահ, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատողների համար, որի ստեղծման նպատակն է աջակցել վերապատրաստման այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարում ներգրավված իրավապահ մարմինների մասնագիտացմանը: Ձեռնարկն արդեն պատրաստ է, սակայն մինչ սեմինարները, այն կլրամշակվի` համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների եւ լրացումների: Ն. Սարգսյանի խոսքով, կազմակերպության մասնագետները վեց ամսվա ընթացքում երկօրյա սեմինարներ կանցկացնեն ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընդհանուր առմամբ, դրանց կմասնակցեն 100-ից ավելի անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
