Երկիշխանություն Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 11, 2010 11:30

Ջերմուկում անցկացվող  Կարեն Ասրյանի շախմատի 3-րդ միջազգային հուշամրցաշարի 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Տիգրան Քոթանջյանը և Դավիթ Պետրոսյանը վաստակած 5-ական միավորով բաժանում  են առաջին տեղը:  Նրանցից կես «քայլով» ետ են մնում վրացի Կոնստանտին Շանավան, ռուսաստանցի Նիկիտա Մատինիան, Զավեն Անդրեասյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հրայր Սիմոնյանը:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply